Եվրոպական խաղերից հետո հայ մարզիկները բարելավել են վարկանիշային միավորները
SportՀայ մարզիկները բարելավել են իրենց վարկանիշային միավորներն առաջին Եվրոպական խաղերից հետո:
«Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանն ավելացրել է իր վարկանիշային միավորները, և գրեթե կասկած չկա, որ նա կմասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին: Ժաննա Ստանկևիչը, ինչպես նաևս թաեքվոնդոիստ Արման Երեմյանը ևս ավելացրել են իրենց միավորների քանակը», Արմենպրեսի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանը:
Վերջինիս նշել է, որ Եվրոպական խաղերում հայ բռնցքամարտիկները վարկանիշ են ձեռք բերել աշխարհի առաջնության համար:
Հայաստանը Եվրոպական խաղերում ներկայացել էր 25 մարզիկով: Հայաստանի համար միակ մեդալը նվաճեց ըմբիշ Միհրան Հարությունյանը: