Եմենում հակամարտող կողմերը հնգօրյա զինադադար կհայտարարեն
International newsԵմենում հակամարտող կողմերը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիան համաձայնության են եկել հնգօրյա զինադադար հայտարարելու վերաբերյալ: Այս մասին հուլիսի 7-ին տեղեկացրել է Elaph կայքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զինադադարի մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 8-ին:
Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմադը, ով այժմ գտնվում է Եմենում, առաջիկա 48 ժամերի ընթացքում պետք է հստակեցնի հումանիտար զինադադարի բոլոր մանրամասնությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոուսիներին օպատկանող լրատվական աղբյուրները հայտարարել են, որ արաբական դաշինքի կողմից իրականացված օդային հարվածների և բախումների հետևանքով հուլիսի 6-ին 176 մարդ է զոհվել: Դա այն ժամանակ, երբ քննարկումներ է ընթանում զինադադար հայտարարելու մասին:
Ցուցանիշը պաշտոնապես հաստատվելու դեպքում հուլիսի 6-ը կհամարվի եմենյան հակամարտության ամենաարյունալի օրը:
Եմենում իրավիճակն առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան:Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել:Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ինշիաների՝ Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան ԱրաբիանԲահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ»գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: