Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում գրում է. Ամիսներ առաջ, երբ լրատվամիջոցներում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ երևում էր «Գրանդ Քենդի» ընկերության «մսային» շոկոլադը` ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց դեմ պատվեր է իրականացվում: Զզվելի է, բայց այսօր ինքս քիչ էր մնում համտեսեի այս ընկերությանը պատկանող որդնած շոկոլոդը: Ինչպես է ստացվում, որ «Գրանդ Քենդի»ընկերության ֆիրմային խանութից կարելի է գնել որդնած շոկոլադ: Ի վերջո մարդիկ կհասկանան, որ մեկ անգամ հեղինակազրկվելով` այլևս անհնար է վերականգնել հեղինակությունը: Հետո էլ ասում են զարկ տանք հայրենական արտադրությանը կամ գրավենք եվրոպական շուկան: Նման արտադրանքով անգամ Մոզամբիկի շուկան հնարավոր չէ գրավել: