Հունաստանի հետ կապված որոշումը կընդունվի մոտակա օրերին. Մերկել
International newsՀունաստանի հետ կապված որոշումը կընդունվի ոչ թե շաբաթվա, այլ մոտակա օրերի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հուլիսի 7-ին նա ժամանել է Բրյուսել մասնակցելու ԵՄ հերթական գագաթնաժողովին:
«Մենք այսօրվա նիստում պատրաստվում ենք քննարկել, թե դա ինչպես կզարգանա: Ամեն դեպքում, մենք չունենք վերջնական նկարագիր: Սակայն պետք է ասեմ, որ խոսքը գնում է ոչ թե շաբաթների, այլ մի քանի օրերի մասին: Այսօր մենք կլսենք, թե ինչ է մեզ ցանկանում ասել Հունաստանի վարչապետը»,- ասել է Մերկելը: