Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի բանակցությունները ավարտվել են. Բելառուսի ԱԳՆ
International newsԲելառուսի ԱԳՆ-ից հայտնել են, որ Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի Մինսկում ընթացող բանակցությունները ավարտվել են:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` համապատասխան թվիթ-հաղորդագրություն է տարածել Բելառուսի ԱԳՆ-ն իր Twitter-ի էջում: Բանակցությունները ընթացել են փակ դռների հետևում:
Բանակցությունների ավարտին հայտարարություններով հանդես է եկել ԵԱՀԿ-ի հատուկ հանձնակատար Մարտին Սայդիքը: Ըստ Russia Today-ի էլ` նա ասել է, թե քննարկվել են Շիրոկինոյի բնակավայրի ապառազմականացման հարցեր: Վերջին օրերին Շիրոկինոն բախումների թատերաբեմ էր դարձել:
Ակնկալվում է նաև Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների լիազոր ներկայացուցիչների հայտարարությունը:
Կոնտակտային խումբը արդեն ամիսներ շարունակ բանակցություններ է վարում` Ուկրաինայում ստեղծված դրության կարգավորման ուղղությամբ: Նախկինում ձեռք էին բերվել նաև այսպես կոչված Մինսկի համաձայնագրերը, որոնք ըստ էության չեն իրականացվել: