Հայաստանի բասկետբոլի հավաքականը ժամանեց Հունգարիա
SportՀայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը ժամանել է Հունգարիայի Սեկեշֆեխերվար քաղաք, որտեղ հուլիսի 9-ին մեկնարկելու է Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունը: Այս մասին Արմենպրեսին տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:
Հայաստանի ընտրանին հանգրվանել է « Պլատան» հյուրանոցում: Գլխավոր մարզիչ Վիկտոր Ուսկովն այսօր իր սաներին հանգստանալու հնարավորություն է տվել, իսկ հուլիսի 8-ին, հայ բասկետբոլիստներն առաջին մարզումը կանցկացնեն մրցավայրում: Հուլիսի 9-ին Հայաստանն անցկացնելու է առաջին հանդիպումը՝ մրցելով Շվեյցարիայի հետ: