Ռուսաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը պակասել է
International newsԸնթացիկ տարվա առաջին 5 ամիսներին Ռուսաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը 28 տոկոսով պակասել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան մշակույթի եւ զբոսաշրջության գծով խորհրդական Ալփեր Օզքանը:
«Հունվար-մայիս ամիսների համար պաշտոնական վիճակագրության համաձայն` 2014 թվականի նույն ժամանակշրջանում Ռուսաստանից Թուրքիա է այցելել 1,118 մլն մարդ, իսկ այս տարի նրանց թիվը կազմել է 801 հազար հոգի: Այսպիսով, վերջին 5 ամիսներին զբոսաշրջիկների հոսքը 28 տոկոսով պակասել է», -ասել է թուրք դիվանագետը:
2014 թվականին Թուրքիա են այցելել 3,278 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկներ: