Օբաման եւ Մերկելը Հունաստանի հիմնախնդրի շուրջը հուսալի համաձայնության կոչ են արել
International newsԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ Հունաստանի հիմնախնդրի շուրջը երկարաժամկետ համաձայնության կոչ են արել, հաղորդել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Ղեկավարները համաձայնվել են, որ յուրաքանչյուրի օգտին Է հասնել կայուն համաձայնության, որը Հունաստանին թույլ տա վերսկսել բարենորոգումները, վերադառնալ տնտեսական աճի եւ հասնել պարտքի կայունության եվրոգոտու ներսում»,- ասված Է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Օբաման եւ Մերկելը նաեւ հայտնել են, որ իրենց տնտեսական խորհրդականները մնում են «սերտ շփման մեջ» Հունաստանի հարցի շուրջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: