Էկվադորում Հռոմի պապի պատարագը կես միլիոն ունկնդիր Է հավաքել
International newsՀռոմի Ֆրանցիսկոս պապն Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում պատարագ Է մատուցել գրեթե կես միլիոն լսարանի առջեւ: Հուլիսի 7-ին այս մասին հաղորդել Է Associated Press-ը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Արդեն լուսաբացին Բիսենտենարիո զբոսայգում, որտեղ պետք Է տեղի ունենար արարողությունը, հավաքվել Էր 320 հազար մարդ: Շատերն զբոսայգում քահանայապետի ելույթին սպասել են գիշերվանից՝ չնայած տեղատարափ անձրեւին:
Ֆրանցիսկոսը Լատինական Ամերիկայի կաթոլիկներին միասնության՝ որպես իսկական հավատի լավագույն դրսեւորման կոչ Է արել: Քահանայապետի խոսքով՝ քրիստոնյաները պետք Է «ընդունեն ուրիշ մարդկանց, բուժեն վերքերը, կառուցեն կամուրջներ, ամրապնդեն կապերը եւ փոխադարձաբար թեթեւացնեն միմյանց բեռը»: