Անդրանիկ Թեյմուրյանը կխաղա Քաթարի ֆուտբոլային ակումբում
SportՖուտբոլի Իրանի ազգային թիմի ավագ Անդրանիկ Թեյմուրյանը ակումբաին կարիերան շարունակելու է Քաթարում: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է իրանական Persiafootball կայքը:
Իրանահայ ֆուտբոլիստը կխաղա «Ում Սալալ» ակումբում, որտեղ սկտանա 1,2 միլիոն դոլար տարեկան աշխատավարձ: Մինչ նոր ակումբ տեղափոխվելը Թեյմուրյանը բանակցել է նաև «Ալ Սաիլիյա»-ի և «Ալ Ահլիի» հետ:
Անդրանիկ Թեյմուրյանը մինչ այդ հանդես է եկել անգլիական «Բոլթոն»-ում, «Ֆուկհեմ»-ում, ինչպես նաև իրանական «Տրակտոր»-ի կազմում: