Անկարայում համասեռամոլների հետ հաշվեհարդարի կոչով պաստառներ են հայտնվել
International newsԹուրքիայի մայրաքաղաք Անկարայի փողոցներում համասեռամոլներին սպանելու կոչով պաստառներ են հայտնվել:
Այս մասին հայտնում է Yahoo!News-ը:
Ակցիան կազմակերպել են Անկարայում գործող «Երիտասարդական իսլամական պաշտպանություն» խմբավորման ներկայացուցիչները:
Կազմակերպության անդամներից մեկի խոսքով` այդ սպառնալիքներն իրենք գրել են այն բանի համար, որպեսզի թուրքերին հիշեցնեն «հուդուդի»` բարոյականության եւ հասարակական կարգի դեմ հանցագործությունների պատժի մասին:
Թուրքիայի պատմությունը լի է ռասիստական եւ խտրական գործողություներով, որոնց արդյունքում բռնություններ են իրականացվել թուրքերի անադույթներին չհետեւող փոքրամասնությունների նկատմամբ: Այդ երկրում փոքրամասնությունների դեմ բռնությունները սկսվել են նման կարգի սպառանալիքներից հետո, ինչը կատարվել է իշխանությունների հավանությամբ եւ թողտվությամբ: