Մեսսին մտադիր է հեռանալ Արգենտինայի հավաքականից
Sport«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դիտարկում է Արգենտինայի հավաքականում ելույթներ ունենալու դադար վերցնելու հավանականությունը, գրում է «France Football»-ը։
Աղբյուրի տվյալներով, 28-ամյա խաղացողի որոշման վրա կարող են ազդեցություն ունեցած լինել ոչ այնքան հավաքականի մասնակցությամբ վերջին երկու մրցաշարերի եզրափակիչներում կրած պարտությունները, որքան այն, որ Ամերիկայի գավաթի եզրափակիչ հանդիպման ժամանակ նրա ընտանիքի անդամները մարզադաշտում ագրեսիվ վերաբերմունքի էին արժանացել Չիլիի հավաքականի երկրպագուների կողմից։
Հիշեցնենք, որ Արգենտինան պարտություն էր կրել Աշխարհի 2014 թ. առաջնության և Ամերիկայի գավաթի 2015 թ. խաղարկության եզրափակիչներում։
Նշվում է, որ Մեսսին կարող է խնդրել Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին իրեն չհրավիրել հավաքական ԱԱ-2018-ի որակավորման փուլի առաջին հատվածի ընթացքում։