Արթուր Աբրահամը խոստանում է հաղթել Շտիգլիցի հետ մենամարտում
SportՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Շտիգլիցի հետ մենամարտից առաջ չի բացահայտում հաղթաթղթերը, բայց խոստանում է հաղթել:
«Պայքարի մեթոդներն արդեն մշակված են, մարզիչս արդեն գոհ է իմ մարզավիճակից և, ինչպես միշտ, այս անգամ էլ գնալու եմ հաղթելու: Երբեք չեմ թերագնահատել Շտիգլիցին, այնուամենայնիվ վստահ եմ, որ ես եմ հաղթելու: Մենամարտից առաջ չեմ բացահայտի իմ մարտավարությունը, սակայն նշեմ, որ լավ պատրաստվել եմ, արդեն շատ լավ գիտեմ Շտիգլիցի ոճը և կկարողանամ խոստումս կատարել` հաղթել», Արմենպրեսի հարցին ի պատասխան ասաց Աբրահամը:
Խոսելով մենամարտի հետաքրքրության մասին՝ հայ բռնցքամարտիկը փաստեց. «Երկուսս էլ ներկայացնում ենք Գերմանիան և մենամարտելու ենք արդեն 4-րդ անգամ: Ես շնորհակալ եմ իմ մարտարվեստի երկրպագուներին, որ ամեն անգամ ուշի ուշով հետևում են, քաջալերում, օգնում, որ հաղթեմ: Խոստանում եմ, որ կարդարացնեմ նրանց բոլորի սպասելիքները»:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը,Գերմանիայի Քինբաում մարզաառողջարանային քաղաքում պատրաստվում է գալիք մենամարտին: Արթուր Աբրահամի եւ ՌոբերտՇտիգլիցի միջեւ արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին,բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու < i>համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին: Մրցելույթըցուցադրվելու է գերմանական SAT1-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: