Հռոմի պապը Բոլիվիայում խոսել Է կապիտալիզմի վտանգի մասին
International news:Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը շրջագայություն Է կատարում Լատինական Ամերիկայի երեք ամենաաղքատ երկրներում, հայտարարել Է հասարակության առավել խոցելի անդամներին այն վտանգներից պաշտպանելու անհրաժեշտության մասին, որոնք իր մեջ թաքցնում Է կապիտալիզմը:
Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, քահանայապետն այդ մասին ասել Է Բոլիվիայի Էլ Ալտո բարձրլեռնային քաղաք ժամանելուց հետո, որտեղ նրան ողջունել Է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը: Նա քահանայապետին Է նվիրել կոկայի տերեւներ, որը երկրում համարվում Է սրբազան բույս, որն օգնում Է հաղթահարելու ճնշումը մեծ բարձրության վրա:
Մորալեսը նաեւ արտասանել Է ողջույնի հակիրճ ճառ: Ըստ որում նա ստիպված Է եղել պլանավորված 15-րոպեանոց ելույթը կրճատելու մինչեւ հինգ րոպե, քանի որ Հռոմի պապը հոգնել Էր ճանապարհից:
Ֆրանցիսկոս պապի շրջագայությունն սկսվել Է հուլիսի 6-ին: Ֆրանցիսկոսի իջեւանելու առաջին վայրը եղել Է Էկվադորը, իսկ Բոլիվիա կատարած այցից հետո Հռոմի պապը մտադիր Է այցելել Պարագվայ, հաղորդել Է BBC-ն: