Հայաստանի հավաքականը նահաջել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմը նահանջել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում: Հուլիսի 9-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 5 տեղով և այժմ զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը երկրորդ տեղում է, երրորդ տեղում է Բելգիան: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Կոլումբիան, Նիդերլանդնե րը, Բրազիլիան, Պորտուգալիան, Ռումինիան, Անգլիան և Ուելսը:
Արմենպրեսի հաղորդմամբ, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ պաշտոնական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերին: Մեր ընտրանին կխաղա Սերբիայի հավաքականի հետ: