Ադրբեջանի ԳԱ «հայտնագործությունը». աշխարհում երկրաշարժերի պատճառը ջինսով կանայք են
International newsԱդրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտի ավատ գիտաշխատող, աստվածաբանության գծով փիլիսոփայության դոկտոր Աքրամ Հասանովը պաշտպանել է «Թալիբան» ծայրահեղական կազմակերպության գլխավոր գաղափարախոս Ֆազլուր Ռահմանին, ով գտնում է, որ աշխարհում երկրաշարժերի եւ աղետների պատճառը «ջինս հագնող կանայք են»:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ադրբեջանցի փիլիսոփա «գիտնականը» հայտարարել է «Ենի Մուսավաթ» թերթին տված հարցազրույցում:
«Վերջին շրջանում կանայք ավելի շատ բաց հագուստ եւ նեղ ջինսեր են հագնում, լայն տարածում են գտնում բարոյազրկությունն ու պոռնկությունը: Այդ բոլորը բերում են աշխարհում տարերային աղետների հաճախացմանը», -»բացատրել» է նա:
Ավելի վաղ Ադրբեջանի ԳԱ այդ այսպես կոչված առաջատար «գիտնական» Աքրամ Հասանովը համոզմունք էր հայտնել, որ «երկրագունդը չի պտտվում, այդ արեւն է պտտվում երկրագնդի շուրջը»: