Յուրա Մովսիսյանը հրաժարվել է վերադառնալ նախկին ակումբ
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանը մերժել է նախկին ակումբի առաջարկը:
«Տրանսֆերային պատուհանի ընթացքում Մովսիսյանը չի միանա «Ռեալ Սոլթ Լեյք»-ին: Նրան «Սպարտակ»-ում դուր է գալիս, իսկ գլխավոր մարզչի փոփոխությունից հետո նոր մասնագետը հետաքրքրություն է ցուցաբերել Յուրայի նկատմամբ: Նա ցանկանում է մնալ այդ ակումբում», Արմենպրեսի հաղորդմամբ, ասել է MLS-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի տեխնիկական տնօրեն Քրեյգ Վայբելը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամը «Ռեալ Սոլթ Լեյք»-ի կազմում հանդես է եկել 2007-2009 թվականների ընթացքում և այդ թիմի հետ դարձել է MLS-ի գավաթակիր: