Արդա Թուրանը հրաժարվել է ինքնագիր դնել Մեսիի անունով մարզաշապիկի վրա
Sport«Բարսելոնայի» նորեկ Արդա Թուրանը հրաժարվել է ինքնագիր տալ երկրպագուին, որն այդ խնդրանքով դիմել է, սակայն կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մարզաշապիկով, հաղորդում է Goal.com-ը: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլում:
Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա» տեղափոխվող Թուրքիայի հավաքականի կիսապաշտպանը Ստամբուլում հյուրընկալվել է Բայրամփաշա համայնքի ղեկավարին: Արդա Թուրանը ծնվել է Բայրամփաշայում, եւ ֆուտբոլիստի հայրենի փողոցը անվանակոչվել է նրա անունով:
Սպասվում է, որ հուլիսի 10-ին Արդան Թուրանը պաշտոնապես կներկայացվի «Բարսելոնայում»: