Հենդերսոնը «Լիվերպուլում» կփոխարինի Ջերրարդին
SportՀայտնի է, թե ով է կատարելու «Լիվերպուլի» ավագի պատրականությունները կիսապաշտպան Սթիվեն Ջերրարդի հեռանալուց հետո։ Ավագի թևկապը նոր մրցաշրջանում կվստահվի Ջորդան Հենդերսոնին, տեղեկացնում է «The Telegraph»-ը:
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը թիմի փոխավագն էր և փոխարինում էր Ջերրարդին վերջինիս բացակայության ժամանակ։ Հենդերսոնը «Սանդերլենդից» «Լիվերպուլ» է տեղափոխվել 2011 թվականին: