Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքական շաբաթ. Հակաչինական տրամադրություններից մինչև Ցեղասպանության հարցում Էրդողանի հերթական ստերը

International news

Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրած հակաչինական բողոքի ալիքը, կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ սկսված նոր զարգացումները, ինչպես նաև մեջլիսի հայ պատգամավորի կողմից թուրք ազգայնականի դեմ հարուցված դատական գործը մի քանիսն են այն թեմաներից, որոնք այս շաբաթ արդիական էին երկրում: «Արմենպրես»-ն անցնող շա բաթվա ընթացքում հետևել է թուրքական անցուդարձին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Թուրքիան այս շաբաթ ողողել էր հակաչինական տրամադրությունների ալիքը: Թուրքերը բողոքում էին այն բանի համար, որ չինական իշխանությունները Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում ճնշում են ույղուրներին, որոնք Թուրքիայում էթնիկ թուրքեր են համարվում: Թուրքիայում գտնում են, որ մահմեդականների Ռամադան սուրբ ամսին ույղուրներին, իբր, արգելել են աղոթք անել եւ պաս պահել: Դա լայն դժգոհություն է առաջացրել երկրում: Բողոքի ակցիաների մասնակիցները չինական իշխանություններից պահանջում են դադար եցնել մահմեդականների նկատմամբ խտրականությունը: Թուրքիայում հակաչինական ակցիաների մասնակիցները հարձակումներ են գործել եւ ավերել ոչ միայն չինական խանութներն ու ռեստորանները, այլ նաեւ կորեական եւ ճապոնական հաստատությունները:

Հակաչինական տրամադրությունների գագաթնակետը եղավ Ստամբուլում, երբ մոտ 200 մարդ հարձակում գործեց Թաիլանդի հյուպատոսության շենքի վրա` քարերով եւ փայտերով ջարդելով լուսամուտներն ու դռները: Գազազած ամբոխը իջեցրել էր նաեւ շենքի մուտքին ամրացված Թաիլանդի դրոշը: Նրանք պարզել են «Կեցցե անկախ Արեւելյան Թուրքեստանը», «Թուրքիա, տեր կանգնիր եղբորդ» բովանդակությամբ պաստառներ: Շենք ներժուժած մի խումբ մարդիկ ջարդել փշրել էին նաեւ սենյակների իրերը:

Կատարվածից հետո Անկարայում Թաիլանդի դեսպանատունն անորոշ ժամանակով փակվեց: Բացի այդ , ժամանակավորապես աշխատանքը դադարեցրեց նաեւ Ստամբուլում Թաիլանդի հյուպատոսությունը:

Թուրքիայում այս շաբաթ կառավարական կոալիցիա կազմելու գործընթացը մտավ նոր փուլի մեջ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հանձնարարեց վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կազմել երկրի նոր կառավարությունը: Համապատասխան հանձնարարականը ստանալու հետո սկսվեց կառավարություն կազմելու 45-օրյա գործընթացի հետհաշվարկը:

Դավութօղլուն հայտնեց մեջլիս մտած մյուս կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակացույցը: Ըստ դրա՝ կոալիցիա կզմելու շուրջ բանակցությունների համար առաջինը իշխող կուսակցության ղեկավարը կհանդիպի քեմալակնների՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության հետ՝ հուլիսի 13-ին, ապա հուլիսի 14-ին՝ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, իսկ հուլիսի 15-ին՝ քրդական Ժողովուրդների դեմակրատական կուսակցության հետ:

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին այս շաբաթ հայտարարեց, որ իրենց դռներն ամբողջությամբ փակ են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիայի համար: Նա նշեց, որ կոալիցիայի ամենաիդեալական տարբերակը կլինի ԱԶԿ համագործակցությունը քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հետ:

Այս շաբաթ տեղի ունեցավ հերթական դատական նիստը Ստամբուլում սպանված հայ կնոջ՝ Մարիցա Քյուչուքի գործով: Նիստի ժամանակ գլխավոր կասկածյալ Մուրադ Նազարյանը հայտնեց, որ բանտում մի քանի անգամսպառնալիքների և սեռական բռնության է ենթարկվել:«Մի քանի անգամ սեռական բռնության եմ ենթարկվել: Այստեղ իմ հայ լինելու հանգամանքն էլ դերակատարում ունի: Իրադրության մասին հայտնել եմ բանտի դատախազությանը, բողոք եմ գրել, սակայն դրան որևէ ընթացք չի տրվել»,- ասաց Նազարյանը: Դատական նիստը հետաձգվեց մինչև 2015 թվականի սեպտեմբերի 21-ը:

Այս ընթացքում նախագահ Էրդողանը շարունակեց փորձել մոլորեցնել իր երկրում օտարերկրյա դեսպաններին՝ Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշմամբ: Նա վերահաստատեց համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իր առաջարկը՝ հերթական անգամ անելով հայտարարություն այն մասին, թե իրենք կիսում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ցավերը:

Թուրքիայի մեջլիսում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարեց այն մասին, որ դատական հայց կներկայացնի Կարսում «հայերի որս սկսելու» սպառնալիք հնչեցրած թուրք ազգայնականի դեմ: «Անպատիժ մնացած ցանկացած ատելություն պարունակող խոսք դրա կողմից թիրախավորված մարդկանց գցում է «աղավնու անհանգստության մեջ» և հող նախապատրաստում ատելության վրա հիմնված հանցագործությունների համար»,- ասաց նա:

Այս շաբաթ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այցելեց Ուրֆայում սիրիացի փախստականների վրանային ճամբար: Այստեղ նա հանդիպեց սիրիական Քոբանի բնակավայրում սպանված Հովսեփ Թովմասյանի եղբայրներին՝ Հակոբին, Սերոբին, ինչպես նաև նրանց եղբորորդուն՝ Րաֆֆիին՝ լսելով նրանց պատմությունը:

Ամփոփեց Արաքս Կասյանը

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine