Բաստիան Շվայնշտայգերը պայմանագիր է ստորագրել «Մանչեստեր Յունայթեդ»-ի հետ
SportԳերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Բաստիան Շվայնշտայգերը հեռանում է Մյունխենի «Բավարիա»-ից: Աշխարհի չեմպիոնը, 13 տարի լինելով Մյունխենի «Բավարիա»-ի առաջատար ֆուտբոլիստներից մեկը, երեք տարվա պայմանագիր է կնքելու անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի հետ: « Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը` Լուի վան Գալը լավ փոխհարաբերություններ ուներ Շվեյնշտայգերի հետ դեռևս 2009/2011 թվականներից, երբ աշխատում էր «Բավարիա»-ում: Արմենպրեսիի հաղորդմամբ, այս մասին գրում է գերմանական Bild պարբերականը:
Բաստիան Շվայնշտայգերը «Բավարիա»-ոմ իր նորամուտը տոնել է 2002 թվականին: 13 տարիների ընթացքում Շվեյնշտայգերը մեկ անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 8 անգամ տիրացել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսին և 7 անգամ էլ երկրի գավաթին: