Yerevan, 01.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում մշակութային դիվանագիտությանը. Նախագահն ընդունել է ԱՊՀ պատվիրակներին

Society

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին ընդունել է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի և ՅՈւՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված՝ «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար». մշակույթի դերը «ԵՏ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի պատվիրակությունների ղեկավարներին: 

Ինչպես  Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել նրանց մասնակցությամբ Երևանում այս օրերին անցկացվող մշակութային խնդիրների շուրջ մասնագիտական խորը քննարկումները՝ ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջազգային կոնֆերանսի շրջանակներում, շեշտելով որ ոչինչ ժողովուրդներին այնքան չի միավորում, որքան մշակույթը: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մշակութային քաղաքականությանը, այդ թվում՝ մշակութային դիվանագիտությանը: Մեր խնդիրն է՝ պահպանել արժեքները, որ դարերի ընթացքում ստեղծել է մեր ժողովուրդը ողջ աշխարհով մեկ, անշուշտ, նաև՝ պահպանել ու զարգացնել, հնարավորություն տալ Հայաստանի տարածքում ստեղծել նոր արժեքներ՝ անկախ ազգային պատկանելիությունից: Շատ ուրախալի է, որ ժամանակի ընթացքում մենք ակտիվացնում ենք մեր համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, իհարկե նաև կարևորում ենք մշակույթի ոլորտում ԱՊՀ շրջանակներում մեր փոխգործակցությունը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը, միաժամանակ ընդգծելով, որ աշխարհը բարդ և դժվարին ժամանակներ է ապրում՝ մի կողմից ստեղծվում են բարձրարժեք մշակութային գործեր, մյուս կողմից, ցավոք, ծայրահեղականները ոչնչացնում են համաշխարհային մշակութային հարստության մաս կազմող այդ անփոխարինելի արժեքները, ուստի նաև այդ խնդիրների շուրջ երևանյան քննարկումները, Նախագահի համոզմամբ, չափազանց արդիական ու կարևոր են:

Սերժ Սարգսյանի խոսքով, «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» միջազգային կոնֆերանսի, ինչպես նաև ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի անցկացումը Երևանում համալրում են վերջին շրջանում մեր երկրում կայացած կարևորագույն մի շարք միջազգային համաժողովների և գիտաժողովների, այդ թվում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին գլոբալ ֆորումի, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի, Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ու մի քանի օր առաջ մեկնարկած՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի շարքը:

Նախագահը մաղթել է հանդիպման մասնակիցներին արդյունավետ աշխատանք և համոզվածություն հայտնել, որ քննարկումների արդյունքում ընդունվելիք փաստաթուղթը կարտացոլի մշակութային ժառանգությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու, միջմշակութային երկխոսությունը խթանելու և մշակութային բազմազանությունն ապահովելու՝ բոլոր մասնակիցների ընդհանուր ձգտումը:

Հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրների մշակույթի ոլորտի քաղաքականության պատասխանատուների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ոլորտի փորձագետների մասնակցությամբ լիագումար նիստի և կլոր սեղանների ձևաչափերով Երևանում անցկացվող քննարկումների ընթացքը, հավաստիացրել, որ հագեցած գործնական ծրագրի հետ միասին, հյուրերի համար նախատեսված է մշակութային ծրագիր, ինչը թույլ կտա նրանց ՝ ավելի լավ ճանաչել Հայաստանն ու հայ ժողովրդին, նրա դարավոր պատմությունն ու հարուստ մշակույթը:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ Նախագահին՝ ջերմ հյուրընկալության և Հայաստանում նման կարևոր միջոցառումներ անցկացնելու հնարավորության և աջակցության համար:

Նախագահի նստավայրում մշակույթի ոլորտի ներկայացուցիչները և ՀՀ Նախագահը դիտել են Վենետիկի ժամանակակից արվեստի Բիենալեում լավագույն ազգային տաղավար ճանաչված և «Ոսկե առյուծ» մրցանակի արժանացած ՀՀ տաղավարի մասին պատմող ֆիլմը, որից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը տաղավարի համադրող Ադելինա Կյուբերյան Ֆոն Ֆյուրշթենբերգին (Շվեյցարիա) պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ հայ մշակույթը միջազգային հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու, հայ-շվեյցարական բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար:

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments