Մարտունիում անցկացվում է «Սևանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարը
Sport«Սևանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարը Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ անց է կացվում 2005 թվականից ի վեր: Այս տարի այն անցկացվում է հուլիսի 11-21-ը՝ Մարտունի քաղաքում:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 9200 ԱՄՆ դոլար:
«Սևանա լիճ 2015-ը» ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշար է, որին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ:
Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքում շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը մրցաշարի բացման ընթացքում հայտարարեց, թե այն, որ այս տարի մասնակից երկրների թվում են նոր անուններ, արդեն խոսում են մրցաշարի հեղինակության բարձրացման մասին:
«Լարված պայքարից հետո վերջում հաղթելու է բարեկամությունը: Մեր հյուրերն այստեղից հեռանալու են ջերմ հյուրընկալության հուշերով»,- ասաց Ռաֆիկ Գրիգորյանը: