Արտյոմ Խաչատուրովը կխաղա Ղազախստանում
SportՀայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Խաչատուրովը կարիերան կշարունակի Ղազախստանում:
Ավարտված մրցաշրջանը Քիշնեւի «Զիմբրուում» անցկացրած Խաչատուրովը տեղափոխվել է Պետրոպավլոսվկի «Կիզիլ Ժար», որը հանդես է գալիս Ղազախստանի առաջին դիվիզիոնում, գրում է sports.kz-ն:
23-ամյա պաշտպանն արդեն նորամուտը նշել է ղազախական ակումբի կազմում՝ մասնակցելով «Բայտերեկի» դեմ խաղին:
Հիշեցնենք, որ նախկինում Արտյոմ Խաչատուրովը հանդես է եկել Մոլդովայի երիտասարական հավաքականում, սակայն հետո ընտրել է Հայաստանի ազգային թիմը, որի կազմում մասնակցել է 2 ընկերական խաղերի: