Արմեն Համբարձումյանն «Ուլիսի» առաջատարների պես տեղափոխվեց Արմավիրի «Տորպեդո»
SportԵվրոպայի լիգայում անհաջող ելույթից հետո Երեւանի «Ուլիսի» կազմում արմատական փոփոխություններ են սպասվում: «Ուլիսի» ֆուտբոլիստներ Իրակլի Չեժիան, Իրակլի Գեփերիձեն, Լեւան Ջարկավան, Իվան Մամախանովը, Զամիր Ջանաշիան, Ռադե Դուգալիչը, Կոնստանտին Մորոզովը, Արտակ Ալեքսանյանը, Դավիթ Խուրցիձեն եւ Նիկա Պիլիեւը երկկողմ համաձայնությամբ խզել են ակումբի հետ պայմանագրերը եւ տեղափոխվել են Արմավիրի «Տորպեդո», որը գլխավորում է Մոսկվայի «Սպարտակի» եւ իսպանական «Մալյորկայի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը:
«Ուլիսի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմը շարունակելու է հանդես գալ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում: Այժմ ակումբի ղեկավարությունը ակտիվ սելեկցիոն աշխատանք է կատարում նոր խաղացողներով համալրելու համար: Մալթայի «Բիրկիրկարայի» հետ խաղից հետո «Ուլիսից» հեռացել են նաեւ Ժոել Չիբամբան եւ Իգոր Պադերինը, որը եւս միացել է Արմավիրի «Տորպեդոյին»:
Sportbox.ru-ի փոխանցմամբ՝ Արմավիրի «Տորպեդոյում» է կարիերան շարունակելու նաեւ ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի նախկին ավագ Արմեն Համբարձումյանը, որը վերջին շրջանում խաղում էր Պենզայի «Զենիթում»: