«Ուլիսից» տեղափոխված 9 ֆուտբոլիստներ նորամուտն են նշել Արմավիրի «Տորպեդոյի» կազմում
SportԱրմավիրի «Տորպեդոն» ոչ ոքիով է մեկնարկել ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնում: Առաջին տուրում Մոսկվայի «Սպարտակի» եւ իսպանական «Մալյորկայի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի գլխավորած թիմը 0:0 հաշվով է ավարտել պետերբուրգյան «Զենիթի» երկրորդ թիմի դեմ արտագնա խաղը:
«Տորպեդոյի» կազմում խաղին մասնակցել են վերջերս Երեւանի «Ուլիսից» տեղափոխված Կոնստանտին Մորոզովը, Իրակլի Չեժիան, Իվան Մամախանովը, Ռադե Դուգալիչը, Լեւան Ջարկավան, Արտակ Ալեքսանյանը, Դավիթ Խուրցիձեն, Իգոր Պադերինը, Իրակլի Գեփերիձեն եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի նախկին ավագ Արմեն Համբարձումյանը:
Sportbox-ի համաձայն՝ այդ հանդիպումն ինտերնետով դիտել են 58 հազարից ավելի երկրպագուներ: