Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ-վրացական «Կինոէքսպրես» ծրագիրը կարող է անցկացվել Ջավախքում

Culture

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր հանդիպել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Միխեիլ Գիորգաձեի գլխավորությամբ։

Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջանակներում 3-րդ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար, ինչպես նաեւ համոզմունք հայտնել, որ վրացական կողմի մասնակցությունը կարեւոր եւ զգալի ներդրում կլինի խորհրդաժողովի աշխատանքներին:

Միխեիլ Գիորգաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության եւ հետաքրքիր ծրագրի համար։
Ընդգծելով, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ մշակութային հարաբերություններն ունեն դինամիկ զարգացման միտում եւ ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները՝ կինո, թատրոն, գրականություն եւ մշակութային ժառանգություն (հուշարձանների պահպանություն եւ վերականգնում, թանգարաններ) , որոնք վերջին տարիներին ստացել են նոր որակական դրսեւորում, Հասմիկ Պողոսյանը կարեւորել  է երկու երկրների միջեւ համագործակցության համար իրավական հիմքերի ապահովումը, ինչի համար լավագույն միջոցը միջնաժամկետ համագործակցության ծրագրերի մշակումն է:

ՀՀ մշակույթի նախարարը տեղեկացել է վրացի գործընկերոջը, որ 2015 թ. լրանում է «ՀՀ մշակույթի նախարարության եւ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության միջեւ 2013-2015թթ. համագործակցության մասին» ծրագրի գործողության ժամկետը եւ առաջարկել է սկսել նոր ծրագրի ստորագրման գործընթաց: Կողմեը պայմանավորվել են երկարաձգել փաստաթղթի գողծողության ժամկետը եւ այն դարձնել առավել գործնական։

Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանության ոլորտում, Հասմիկ Պողոսյանը հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն իրենց կառուցողական համագործակցությունը Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակներում: ՀՀ մշակույթի նախարարը կարեւորել է համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը, որը երկու երկրների միջեւ ձեւավորված կառուցողական գործունեության դրսեւորումներից է:
Հասմիկ Պողոսյանը նաեւ շնորհակալություն  է հայտնել վրացի գործընկերոջը՝   Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի վերնորոգման եւ ամրակայման հարցում հետեւողականության համար։

Անդրադառնալով  «Համագործակցություն» նախագծին՝ Հասմիկ Պողոսյանն ասել է, որ նախագծի շրջանակում  ընթացքի մեջ է հայ-վրացական կոմպոզիտորական փառատոն – համերգը, որն իրականացվում է Հայաստանի եւ Վրաստանի կոմպոզիտորների միությունների կողմից։

ՀՀ մշակույթի նախարարը Միխեիլ Գիորգաձեին առաջարկել է հեռուստատեսային, ջազային կամ համերգային համատեղ նախագիծ իրականացնել։

Միխեիլ Գիորգաձեն ՀՀ մշակույթի նախարարին տեղեկացրել է, որ Վրաստանը «Ստեղծագործ Եվրապա» ծրագրի պաշտոնական անդամ է՝ առաջարկելով Հայաստանի հետ որպես գործընկերներ՝ մշակութային համատեղ ծրագիր մշակել եւ ներկայացնել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերականգնող-ճարտարապետների (ռեստավրատոր)  մասնագիտությունը «ծերացող» է, առաջարկվել է  երկու երկրների երիտասարդ մասնագետներին վերապատրաստել ՝ ներառելով իտալական փորձը։

Համատեղ ծրագրերի շարքում է  նաեւ «Կինոէքսպրես» ծրագիրը, որը Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի կողմից հավանության է արժանացել։ ՀՀ մշակույթի նախարարն առաջարկել է առաջիկայում այն իրականացնել Ջավախքում։  

Հասմիկ Պողոսյանը նշել է, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կայուն համագործակցություն է ծավալում վրաց կինեմատոգրաֆիստների հետ. այս տարի փառատոնի շրջանակում կներկայացվի 3 ֆիլմ։

Անդրադառնալով «Երեւան-Թբիլիսի տրանզիտ» երաժշտական նախագծին՝ Հասմիկ Պողոսյանը նշել է, որ հայկական կողմը հարցը բարձրացրել է դեռեւս նախորդ տարի, համատեղ իրականացնելու համար: ՀՀ մշակույթի նախարարն առաջարկել է  այն իրականացնել երկու երկրների նախարարությունների աջակցությամբ:

Հանդիպման ավարտին Միխեիլ Գիորգաձեն Հասմիկ Պողոսյանին նվիրել է 2014 թվականին Թբիլիսիում հրատարակված հայ-վրացական «Հին վրացերեն-հին հայերեն» փաստագրական  բառարանը, որի հեղինակը Իլյա Աբուլաձեն է։

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025