Էլ Շարավի. Մոնակո եմ տեղափոխվում, որովհետև այնտեղ ինձ հետ իրոք հույսեր են կապում
Sporttert.am-ը գրում է.
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ Շարավիի «Մոնակո» տեղափոխվելու պատճառը նրա խաղային դիրքի փոփոխման հետ է կապված:
«Փարավոնը» «ռոսոներիին» հրաժեշտ տալուց ասել է. «Ես հեռանում եմ, որովհետև այնտեղ ինձ հետ իրոք հույսեր են կապում»:
«Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչն այդ խոսքերն պատասխանել է. «Շատ ափսոս: Կարծում եմ՝ դաշտի կենտրոնում դու քեզ շատ լավ կդրսևորեիր, բայց հարգում եմ քո որոշումը»:
Ինչպես հայտնում է Sky Sport 24-ի լրագրող Պեպե Դի Ստեֆանոն 22-ամյա ֆուտբոլիստն արդեն կողմնորոշվել է «Մոնակոյում» իր խաղային համարի հարցում: Նա հանդես կգա 11 համարի խաղաշապիկով: