Կասիլյասի հայր. Պերեսը չէր սիրում Իկերին եւ արշավ էր սկսել նրա դեմ
Sportnews.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալից» պորտուգալական «Պորտու» տեղափոխված Իկեր Կասիլյասի հայրը քննադատել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Խոսե Լուիս Կասիլյասի խոսքով՝ «Ռեալի» ղեկավարը երբեք էլ չի սիրել Իսպանիայի հավաքականի 34-ամյա դարպասապահին:
«Երբ «Ռեալը» ղեկավարում էին Լորենցո Սանսը եւ Ռամոն Կալդերոնը, նրանք հոգ էին տանում Կասիլյասի մասին: Ֆլորենտինո Պերեսի դեպքում հակառակն էր: Իկերը նրան երբեք դուր չի եկել բարձրահասակ չլինելու պատճառով: Պերեսը հավանում է բարձրահասակ դարպասապահների, այդ պատճառով նա հակված էր Ջանլուիջի Բուֆոնին ձեռք բերելուն:
Իմ տղան «Ռեալում» տեսել է շատ դժվարություններ, որոնց մասին թերթերը չեն գրել: Նա հոգեբանական մեծ ճնշման տակ էր: Նրան ցածրացնում էին 5 տարվա ընթացքում, ինչն ազդեց նրա բարոյական վիճակի վրա:
Կասիլյասի հանդեպ մամուլի կեղտոտ արշավը կազմակերպել էր հենց Պերեսը: Այդ արշավը սկսվել է 2010-ից: Լրագրողները հետապնդում էին իմ տղային եւ փորձում էին ոչնչացնել նրան: Ռոնալդուն ու Բեյլը նույնպես սխալվում են, սակայն նրանց այդպես չեն քննադատում:
Բոլորը գիտեն, եր Եվրոպայի ցանկացած ակումբ կհետաքրքրվեր Կասիլյասով, սակայն Պերեսը չի ցանկանում նրան ուղարկել ուժեղ ակումբ: Նույնը եղել է նաեւ Մորատայի եւ Մորյենտեսի հետ: Պերեսը չի ցանկանում, որ Կասիլյասը հասնի հաջողության»,- դարպասապահի հոր խոսքը մեջբերում է El Mundo-ն: