8 օրվա ընթացքում Հարավային Կորեյաում MERS-ի նոր դեպք չի արձանագրվել
International news8 օրվա ընթացքում Հարավային Կորեայում չի արձանագրվել մերձարեւելյան շնչառական համախտանիշի (MERS) նոր դեպք չի արձանագրվել: Այս մասին է հայտնում երկրի առողջապահության նախարարությունը:
Հուլիսի 10-ից մինչ այսօր չի արձանագրվել այս հիվանդության եւ ոչ մի նոր դեպք: Իսկ վարակվածների ընդհանուր քանակը նույնն է 1186: Ընդհանուեւ առմամբ կորոնավիրուսից մահացել է 36 մարդ:
Yonhap կորեական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 451 մարդ այս պահին իզոլացված են: Ընդհանուր առմամբ մայիսի 20-ից մինչ օրս 16 700 մարդ գտնվել են կարանտինում՝ ինֆեկցիայի կասկածանքով: Նրանցից 16 231-ը դուրս են եկել կարանտինից այն բանից հետո, երբ բժիշկների կասկածանքները չեն հաստատվել եւ 14 օրվա ընթացքում նրանց մոտ հիվանդության եւ ոչ մի ախտանիշ չի հայտնաբերվել:
MERS-ով հիվանդ 130 պացիենտ ապաքինվել եւ դուրս է գրվել: 20 մարդ դեռեւս հիվանդանոցում է, դրանցից 4-ի վիճակը կայուն չէ:
Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում MERS-ը 530 կյանք է խլել, մահացության մակարդակը 36-ից բարձր է: Սակայն Հարավային Կորեայում մահացել հիվանդների ընդամենը 19.4 տոկոսը՝ գրեթե երկու անգամ պակաս, քան միջինում ամբողջ աշխարհում:
Հիշեցնենք, որ MERS-ից բուժում ու պատվաստանյութ դեռեւս չկա: