Օմսկի մարզում զորանոցը փլվելու զոհ Է դարձել 23 մարդ
International newsՕմսկում օդադեսանտային զորքերի զորանոցում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի ժամանակ զոհվածների թիվը կազմել Է 23, փլվածքների տակից հանվել են բոլոր 42 զինծառայողները, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:
«Փլվածքների տակից հանվել են բոլոր 42 զինծառայողները, նրանցից 23-ը զոհվել Է»,- պատմել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ 19 զինծայողներ գտնվում են բժշկական հիմնարկություններում: