Եվրոպայի ապագան «դժվարին իրավիճակում Է». Մարտին Շուլց
International newsԵվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը կարծում Էոր, Եվրոպայի ապագան գտնվում Է դժվարին իրավիճակում, հաղորդել Է Reuters գործակալությունը:
Բրյուսելում ավելի քան տասնհինգ ժամ Է, ինչ ընդհատումներով տեղի Է ունենում Հունաստանի շուրջը եվրոգոտու երկրների ղեկավարների գագաթնաժողովը (Եվրագագաթնաժողով):
«Այսօր Եվրոպայի ծրագիրը գտնվում Է դժվարին իրավիճակոում»,- հայտարարել Է Շուլցը Deutschlandfunk ռադիոկայանի եթերում: «Բրյուսելում բոլորն սպասում են արդյունքի, եւ եվրոգոտին կարող Է կազմալուծվել մասերի»,- հավելել Է նա:
Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 12-ին ԵՄ-ի կիրակնօրյա գագաթնաժողովը չեղյալ Է հայտարարել այնքան ժամանակ, «մինչեւ եվրոգոտու երկրների ղեկավարների գագաթնաժողովում (Եվրագագաթնաժողով) չավարտվեն Հունաստանի շուրջը բանակցությունները, գագաթնաժողով, որն սկսվել Է հուլիսի 12-ին (Երվեւանի ժամանակով) 18.00-ից հետո:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը եւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ներկայացրել են Հունաստանի պարտային հիմնախնդրի լուծման փոխզիջումային նախագիծ:
Ինչպես հուլիսի 13-ին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Եվրախորհրդարանի քաղաքական խմբերից մեկի մի աբյուր, եվրոգոտու երկրների ղեկավարները չեն պաշտպանել Գերմանիայի ֆինանսների նախարարության ղեկավար Վոլֆգանգ Շոյբլեի առաջարկությունն՝ արժութային դաշինքի կազմից ժամանակավորապես՝՝5 տարով, Հունաստանի դուրս գալու մասին, եթե համաձայնություն ձեռք չբերվի վարկերի շուրջը: