Հունգարիան սկսել է Սերբիայի հետ սահմանին պատ կառուցել
International newsՀունգարիան սկսել է Սերբիայի հետ սահմանին պատ կառուցելու աշխատանքները՝ նպատակ ունենալով կանխել ներգաղթյալների հոսքը, հայտնում է Associated Press-ը։
Հունգարացի զինծառայողները ժամանել են Մորահալոմ քաղաք, որտեղից պլանավորվում է սկսել շինարարությունը։ Երկրի ՊՆ-ից հաստատել են, որ քաղաք են տեղափոխվել նաեւ ծանր տեխնիկա եւ բուլդոզերներ։
Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Զոլտան Կովաչի խոսքով՝ պատը ժամանակավոր միջոց է։