Եմենում ավիահարվածներից վնասվել է Ադենի ջրամբարը
International newsՍաուդյան Արաբիայի ղեկավարած արաբական կոալիցիայի օդանավերը ավիահարվածներ են հասցրել Եմենի հարավ-արեւելքում գտնվող Ադեն քաղաքին, ինչի հետեւանքով վնասվել է համանուն նահանգի ջրամբարը։ Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ վկայակոչելով Եմենի անվտանգության ուժերին։
«Կոալիցիայի օդանավերը մի քանի օդային հարված են իրականացրել Ադենի վրա։ Ռմբակոծվել է նահանգի գլխավոր ջրամբարը, դրա հետ մեկտեղ՝ հուսիների դիրքերը Նավահիմ, Հաֆուն եւ Ռաս Օմրան շրջաններում»,- ասել է գործակալության զրուցակիցը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։