Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Յունուս ամուսինների դեմ դատավարությունը հետաձգվել է

International news

 Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու` պատմաբան-գիտնական Արիֆ Յունուսի դեմ քրեական գործով նախապատրաստական առաջին դատալսումը, որը նշանակված էր անցկացնել հուլիսի 13-ին Բաքվում, հետաձգվել է:

Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, դատարանը դատական նիստը տեղափոխվել է հուլիսի 15` չնշելով այն  հետաձգելու պատճառը:

Դատը հետաձգելու որոշման մասին չեն տեղեկացվել անգամ նրանց փաստաբանները: Այսօր դատարանի շենքի մոտ հավաքվել էին արեւմտյան երկրների դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Լեյլա Յունուսը ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսի 30-ին, իսկ Արֆ Յունուսը` օգոստոսի 5-ին: 

Ամուսինները մեղադրվում են «խոշոր չափերի խարդախության» մեջ, ինչի համար նրանց 12 տարի ժամկետով ազատազրկման պատիժ է սպառնում:

Բացի այդ, Լեյլա Յունուսը մեղադրվում է «ապօրինի ձեռնարկատիրական գործունեության», «փաստաթղթեր կեղծելու» եւ «հարկերի վճարումից խուսափելու» մեջ:

Ամուսինների նկատմամբ նախնական հետաքննությունն ավարտվել էր հուլիսի 2-ին: «Պետական դավաճանության» հոդվածով երկուսի դեմ մեղադրանքներն առանձնացվել են որպես առանձին գործեր:

Նրանց փաստաբանները պնդում են, որ Յունուս ամուսինների նկատմամբ այդ բոլոր մեղադրանքները ոչնչով հաստատված չեն:

Փաստաբան Էլչին Ղամբարովը հուլիսի 9-ին ԶԼՄ-ներին հայտնել էր, որ բանտի այն խցում, որտեղ պահվում է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը, օդի ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի: «Եթե «եվրոպական չափանիշները» բանտախցերում ամռանըտապիսկ ձմռանը ցուրտ են նշանակումապա դա միայն մեկ անուն ունիխոշտանգում», - նշել է Ղամբարովը:

Լեյլա Յունուսը եւ նրա ամսուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի բարձրաձայնումն է եւ միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերն են:

Միջազգային հանրությունը Յունուս ամուսիններին քաղաքական բանտարկյալներ, իսկ Amnesty International կազմակերպությունը` «խղճի բանտարկյալներ» են ճանաչել:

ԱՄՆ-ի 16 սենատորներ օրերս Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւին կոչ են արել ազատ արձակել այդ երկրի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին, այդ թվում` Յունուս ամուսիններին:

    Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար ՆիլսՄուժնիեկսն Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով ձերբակալված իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինների գործով ապրիլին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այդ առնչությամբ արած հայտարարության մեջ Մուժնիեկսը կրկին Ադրբեջանին մեղադրել է իրավապաշտպանների դեմ բռնաճնշումներ կիրառելու մեջ:

Հայտարարության մեջ ասվում է. «Լեյլա եւ Արիֆ Յունուսների գործը ցուցադրում էբռնաճնշումների այն պատկերըորոնք ընդգրկել են Ադրբեջանը վերջին տարիներին,եւ որտեղ իրավապաշտպանները բռնաճնշումների են ենթարկվում օրենսդրականսահմանափակումների միջոցովհետագա քրեական հետապնդումներով ընտրովիգրոհների միջո ցովորոնք վստահություն չեն ներշնչում»:

Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Նա արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված ՄԱԿ-ի մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոյի (Sergio Vieria de Mello) անվան պարգեւի: Լեյլա Յունուսը նաեւ «Թեոդոր Հաքեր» գերմանական պարգեւի մրցանակակիր է:

Տեղական եւ միջազգային հանրության աջակցությունը սրընթաց կերպով կորցնող ալիեւյան վարչակարգն իր իշխանությունը պաշտպանելու միակ ուղին տեսնում է ադրբեջանական հասարակությանը ճնշելու եւ վախ սերմանելու մեջ: Դրա համար ադրբեջանական իշխանությունները շարունակում են քաղաքացիական հասարակության եւ մամուլի դեմ բռնաճնշումները: 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine