Ինքնաթիռի վթարի պատճառով 100 ուղեւորներ մնացել են Լիսաբոնի օդանավակայանում
International newsԹռիչքի ժամանակ օդանավի վթարի պատճառով միջազգային չվերթի ավելի քան 100 ուղեւորներ մնացել են Լիսաբոնի օդանավակայանում: Մարդիկ արդեն գրեթե 5 ժամ սպասրահում են:
Լիսաբոն-Մայնի Ֆրանկֆուրտ չվերթն իրականացնող Lufthansa ընկերության Airbus А321-ի անձնակազմն արդեն թռիչքուղու վրա աջ շարժիչում խնդիրներ են հայտնաբերել: Օդաչուն վթարային արգելակում է կատարել: Ոչ ոք չի տուժել: Մասնագետները շարժիչում յուղի արտահոսք են հայտնաբերել, ինչից հետո օդանավի հրամանատարը որոշում է կայացրել հետաձգել չվերթը:
Ըստ Lenta-ի, ուղեւորները փոխադրողի կողմից որեւէ աջակցություն չեն ստացել: Lufthansa-ի ներկայացուցիչները չեն կարողանում հստակ նշել, թե երբ եւ ինչպես կլուծվի խնդիրը: