Կարեն Գրիգորյանը հաղթել է Բարսելոնայի օփենում
SportԲարսելոնայում ավարտված օփեն մրցաշարում փայլուն արդյունքի է հասել երևանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:
Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և ճանաչվել մրցաշարի հաղթող: Միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանն ու Տիգրան Պետրոսյանը վաստակել են 6.5 և 6 միավոր ու գրավել համապատասխանաբար 5-րդ և 8-րդ տեղերը: