Պաշտոնական. Էլ Շարավին տեղափոխվեց «Մոնակո»
Sport«Միլանի» իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին տեղափոխվել է «Մոնակո», հայտնում է ակումբի կայքը:
Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող ակումբը 3 միլիոն եվրոյով մեկ տարով վարձակալել է Իտալիայի հավաքականի թեկնածուին: Հաջորդ մրցաշրջանի վերջում«Մոնակոն» կունենա 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը 13-15 միլիոն եվրոյով գնելու հնարավորություն:
Ավարտված մրցաշրջանում Էլ Շարավին «Միլանի» կազմում մասնակցել է 19 խաղի եւ դարձել է 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: