Պորոշենկոն Իվան Կուխտային ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել` Իվան Կուխտային ազատելով Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Ուկրաինայի դեսպանատնից ասացին, որ Կուխտային ազատել են աշխատանքից համաձայն ռոտացիայի: «Դեռեւ ս հստակ ժամկետ չկա, թե պարոն Կուխտան երբ կհեռանա Հայաստանից: Առաջիկայում նախատեսվում են որոշակի արարողակարգային հանդիպումներ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ, որից հետո արդեն հստակ կլինի մեկնման ժամկետը»,- ասացին դեսպանատնից:
Թե ով կլինի Հայաստանում Ուկրաինայի հաջորդ դեսպանը դեռեւս հայտնի չէ: Ուկրաինայի նախագահի պաշտոնական էջում այդ մասին տեղեկատվություն չկա, դեսպանատնից էլ ասացին, որ պաշտոնական Կիեւից դեռեւս չեն ստացել այդ հարցի առնչությամբ տեղակատվություն: Պյտոր Պորոշենկոն Իվան Կուխտային ազատել է աշխատանքից հուլիսի 13-ին:
Իվան Կուխտան ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանն է 2010 թվականից: