«Վեցյակի» հետ գործարքի շրջանակներում Իրանի վերաբերյալ բանաձեւը ՄԱԿ-ի ԱԽ-ում կարող Է ընդունվել մինչեւ հուլիսի վերջը
International news«Վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամներ եւ Գերմանիա) հետ գործարքի շրջանակներում Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւը կարող Է ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդունվել մինչեւ ամսվա վերջը: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է Եվրոպ այի պատվիրակության մի դիվանագիտական աղբյուր:
Նրա խոսքով՝ «արդեն ամսվա վերջին ընթացակարգը կարելի Է ավարտել»:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրը հաղորդել Է, որ բանաձեւի նախագիծը կարող Է Անվտանգության խորհրդի քարտուղարություն ներկայացվել «վեցյակի» հետ Իրանի գործարքի կնքումից հետո մեկից երեք օրվա ընթացքում: «Դա տեղի կունենա գործնականում անմիջապես, կզբաղեցնի մեկից մինչեւ երեք օր»,- ասել Է զրուցակիցը: Նրա գնահատումներով՝ նախագծի անցումը նույնպես կարող Է ապահովված լինել «բավականաչափ կարճ ժամկետներում»: