Ֆաբիո Կապելոն հեռանում է Ռուսաստանի հավաքականից
SportՖուտբոլի Ռուսաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
Իտալացի մասնագետը խզել է պայմանագիրը Ռուսաստանի հավաքականի հետ: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ արդեն չորեքշաբթի Կապելոն կժամանի Մոսկվա վերջնականապես հրաժարվելու հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Կապելոյի հետ թիմից հեռացել է նաև թիմի գլխավոր մենեջեր Օրեստե Չինկվինը: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ֆաբիո Կապելոն Ռուսաստանի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2012 թվականին: Իսկ 2014 թվականին իտալացի մասնագետի պայմանագիրը երկարեցվեց ևս չորս տարով: