Իրանը եւ «վեցյակը» համաձայնության են հասել ատոմի շուրջը
International newsԻրանը եւ «վեցյակը» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամներ եւ Գերմանիա) համաձայնության են հասել ատոմի շուրջը: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է մի եվրոպացի դիվանագետ:
«Փոխզիջում Է ձեռք բերվել բոլոր հարցերի շուրջը, մոտ ժամանակներս կողմերը կհայտարարեն արդյունքի մասին»,- ասել Է դիվանագիտական աղբյուրը:
Նրա խոսքով՝ «հուլիսի լույս 14-ի գիշերը կատարված աշխատանքը թույլ Է տվել, թեկուզեւ ժամանակի մեծ ճնշման ներքո, վերացնել մնացած տարաձայնությունները»: Նա նշել Է, որ պաշտոնապես գործարքն արտաքին գործերի նախարարների կողմից «կամրագրվի» կեսօրին մոտ:
Առավոտյան Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը պաշտոնապես հայտարարել Է «վեցյակի» եւ Իրանի արտգործնախարարությունների ղեկավարների եզրափակիչ լիագումար նիստի գումարման մասին: Այն պետք Է տեղի ունենա տեղական ժամանակով 10՛30-ին (Երեւանի ժամանակով 12:30-ին) Վիեննայում ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Այնուհետեւ հարեւանությամբ գտնվող ցուցահանդեսային կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս: