Իտալիայի պետական պարտքը հասել Է պատմական առավելագույնին
International newsԻտալիայի պետական պարտքի չափն ընթացիկ տարվա մայիսին գերազանցել Է հերթական ռեկորդը եւ հասել պատմական առավելագույնին՝ 2,218 տրիլիոն եվրոյի, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հուլիսի 14-ին հաղորդել Է երկրի Կենտրոնական բանկը: Նախորդ բացասական ռեկորդը սահմանվել Է ուղիղ մեկ տարի առաջ 2014 թվականի մայիսին, երբ պետական պարտքը կազմել Է 2, 166 տրիլիոն եվրո:
2015 թվականի սկզբից Իտալիայի պետական պարտքն ավելացել Է 83,3 միլիարդ եվոյով (3,9 տոկոսով): Միայն մայիսի ընթացքում պարտային բեռը աճել Է միանգամից 23,4 միլիարդ եվրոյով: Կենտրոնական բանկի վիճակագրական փաստաթղթերից հետեւում Է, որ պետական պարտքի աճը կապված Է եղել կանխիկ դրամի ավելացման, եվրոյի փոխարժեքի անկման եւ պետական պարտատոմսերի շուկայում կատարված փոփոխությունների հետ:
Եվրամիության Վիճակագրական վարչության (Eurostat) տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են ապրիլին, Իտալիայի պետական պարտքը կազմել Է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 132,1 տոկոսը: Այս ցուցանիշով Իտալիան Եվրամիությունում զիջում Է սոսկ Հունաստանին (177,1 տոկոս): Իտալիայի պետական պարտքը ՀՆԱ-ի 130 տոկոսը գերազանցել Է տակավին 2013 թվականի առաջին եռամսյակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: