Իրանի շուրջը համաձայնագրում հաշվի են առնված բանակցությունների բոլոր կողմերի դիրքորոշումները. Մոգերինի
International newsԻրանի միջուկային ծրագրի շուրջը համաձայնագիրը հաշվի Է առնում բանակցություններին մասնակցող բոլոր կողմերի դիրքորոշումները, հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Վիեննայում «վեցյակի» եւ Իրանի երեքշաբաթյա բանավեճերի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Գործողությունների համապարփակ համատեղ պլանը հավասարակշռված գործարք Է, որը հարգում Է բոլոր կողմերի շահերը: Դա նաեւ մանրամասնեցված եւ տեխնիկական բարդ փաստաթուղթ Է»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: