Մեկնարկել է կույր շախմատիստների տղամարդկանց անհատական ՀՀ առաջնությունը
SportՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տանը մեկնարկել է կույր շախմատիստների տղամարդկանց անհատական ՀՀ առաջնությունը:
Առաջնության մասնակիցներին ողջունել և հաջողություն են մաղթել նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության վարչության պետ Եղիշ Դավթյանն ու «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Մարտին Սարգսյանը: Շրջանային կարգով՝ 4 ժամ տևողությամբ ընթացող առաջնությանը մասնակցում է 16 շախմատիստ՝ Երևանից, Էջմիածնից, Արտաշատից, Սևանից, Վանաձորից, Գյումրիից: Արմենպրեսի հաղորդմամբ, արդյունքները կամփոփվեն հուլիսի 28-ին, որի ժամանակ հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն դիպլոմներով և խրախուսական հուշանվերներով: