Արցախը կարեւորում է Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնության ձեռքբերումը
PoliticsԻրանի եւ «վեցյակի» միջեւ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը Արցախը գնահատում է որպես մեծ ներդրում տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում: «ԼՂՀ ԱԳՆ-ն ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը` որպես էական ներդրում տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրապնդման գործում»,- հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
Վիեննայում ավարտված քննարկումները եղել են արդյունավետ: Շուրջ երկու տարի ընթացող բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել համաձայնության հասնել «վեցյակի» եւ Իրանի միջեւ, ինչը միջազգային վերլուծաբաններն ու ԶԼՄ-ները բնութագրում են պա