Հիլարի Քլինթոնը հույս է հայտնել, որ Վիեննայում ձեռք բերված համաձայնությունը վերջ կդնի Իրանի «միջուկային նկրտումներին»
International newsԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Հիլարի Քլինթոնը Վիեննայում Իրանի եւ Վեցյակի միջեւ կնքված համաձայնագիրն անվանել է կարեւոր քայլ, որը կնվազեցնի Իրանի «միջուկային նկրտումները»:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, նախկին պետքարտուղարը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության անդամների հետ հանդիպման ժաման ակ հույս է հայտնել, որ այսուհետ ԱՄՆ-ն կկարողանա կենտրոնանալ չեզոքացնելու Իրանի կողմից սպասվելիք «այլ բացասական երեւույթները»: «Ես կարծում եմ սա շատ կարեւոր քայլ է, որը վերջ կդնի Իրանի միջուկային ծրագրին: Կարծում եմ համաձայնագիրը թույլ կտա, որ ԱՄՆ-ն կկենտրոնանա չեզոքացնելու Իրանի կողմից սպասվելիք մնացած բացասական երեւույթները»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ ավելի վաղ շեշտել է, որ համաձայնագիրը թույլ կտա լավացնել հարաբերությունները Իրանի հետ: Օբաման շեշտել է, որ այն նոր ուղղություն է, որի նպատակն ավելի հուսալի աշխարհ ունենալն է: