Yerevan, 29.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բոլոր ժամանակների ամենահայտնի 10 մարդ-հրեշները (լուսանկարներ)

Blognews.am-ը գրում է.

 10  Էլլա Հարպեր. ուղտ-աղջիկ (1870 կամ 73 թթ. – անհայտ է)

Ella Harper

Էլլա Հարպերը տառապում էր «genu recurvatum» կոչվող բնածին արատով, որի հետևանքով նրա ծնկների հոդերն անոմալ ձգվածություն ու դեպի հետ թեքվածություն ունեին, ինչի պատճառով աղջիկը չորս վերջույթների վրա էր քայլում։ 
Իր տարօրինակ տեսքի պատճառով Էլլային «Ուղտ-աղջիկ» էին անվանում։  Ենթադրվում է, որ Էլլան ծնվել է Թենեսիում մոտավորապես 1870-1873թթ.ին (այդ ժամանակաշրջանում շատ մարդկանց անձնական տվյալները չէին գրանցվում կամ պահպանվում)։ Մինչև 1886թ.-ը Հարպերը դարձել էր «W. H. Harris Nickel Plate» կրկեսի աստղը, և նրա անունը թնդում էր ամեն տեղ՝ հայտնվելով բոլոր թերթերի էջերին։  Հարպերն իր ելույթի շնորհիվ շաբաթական 200 դոլար գումար էր վաստակում։ Ասում էին, որ աղջիկը ցանկություն ուներ դադարեցնել կրկեսային կարիերան ու կրթություն ստանալ։ 1886թ-ից հետո ուղտ-աղջկա մասին ոչ մի տեղեկություն չի պահպանվել, այնպես որ, շատ հնարավոր է, որ ճամփորդող կրկեսը թողնելուց հետո Էլլան սկսել է նորմալ կյանք վարել։

 9  Ստեֆան Բիբրովսկի. առյուծի դեմքով մարդը (1891-1932թթ.)

Stephan Bibrowsky

Շոուների ժամանակ ցուցադրության հանվող հրեշների մասին երբեմն պատմություններ էին պատմում՝ ավելի շատ հանդիսատես գրավելու համար նրանց կերպարն ու անոմալ դեֆորմացիաները չափազանցնելով։ Այսպես էր նաև առյուծ-մարդու դեպքում։ Լեհաստանում ծնված Ստեֆան Բիբրովսկին ցուցադրության հանվող հայտնի կերպար էր, ով հանդիսատեսին ներկայանալու համար ճամփորդում էր Եվրոպայի տարածքով, որից հետո ի վերջո տեղափոխվեց Նյու Յորքի Քոնի կղզի։ Ստեֆան Բիբրովսկիի մարմնի չափազանց խիտ մազածածկը նրան առյուծի տեսք էր հաղորդում։ Ստեֆանը ծնվել էր 1890-ին՝ իր ամբողջ մարմնի մակերեսին մեկ մատնաչափ երկարություն ունեցող մազերով (բացի ձեռքերի ափերից ու ոտնաթաթերի ներբաններից)։ Նրա մայրը լքել էր նրան իր աննորմալ ու գարշելի տեսքի համար։ Չորս տարեկան հասակում նա վաճառվեց գերմանացի իմպրեսարիոյի և ցուցադրության հանվեց Եվրոպայի տարածքում շոուների ժամանակ։ Ինչևէ, Սեդլմայեր անունով իմպրեսարիոն, ով գնել էր Ստեֆանին, նրա հանդեպ բավականին բարի էր և հոգ էր տանում, որ տղան պատշաճ կրթություն ստանա։ Չնայած իր հրեշային կերպարին՝ Ստեֆանը մեծացավ որպես նրբանկատ, խելացի երիտասարդ։ 1901թ-ի նա տեղափոխվեց Ամերիկա և սկսեց աշխատել աշխարհահռչակ «Barnum and Bailey» կրկեսում՝ մինչև հինգ տարի անց նորից Գերմանիա վերադառնալը։ Ստեֆանը շարունակում էր ճամփորդել ու ներկայացումներ տալ ամբողջ աշխարհում, մինչև որ 1920-ականներին թողեց կրկեսային կյանքը։ Նա մահացավ սրտի կաթվածից 1932թ-ին՝ 41 տարեկան հասակում։

 8  Վանգ. մարդ-միաեղջյուր

Wang

Մաշկային եղջյուրները հազվագյուտ մաշկային խանգարման տեսակ է, որը մարդկանց այնպիսի տեսք է հաղորդում, ասես նրանց մարմնից եղջյուր է աճում։ Սովորաբար այն մաշկային ուռուցքի տեսակ է համարվում։ Այս ուռուցքները սովորաբար մի քանի սանտիմետրից ավել չեն մեծանում, սակայն պատմության մեջ գրանցվել են դեպքեր, երբ դրանց երկարությունը հասել է մեկ ոտնաչափի։ Ամենահայտնի և առեղծվածային դեպքերից մեկը «եղջյուրավոր մարդու» դեպքն է, ով ապրում էր Չինաստանում 1930-ականներին։ Մի ռուս ճամփորդող բանկիր լուսանկարել էր Մանչուկու անունով չինացի մի ֆերմերի, ով իր գլխին 33սմ երկարություն ունեցող եղջյուր ուներ։ Բանկիրը լուսանկարը ներկայացրել էր Ռոբերտ Ռիփլիի «Հավատաս, թե՝ ոչ» շոուին՝ ֆերմերին անվանելով պարզապես որպես Վանգ։ Նրան պատասխան եկավ, որում գումար էր առաջարկվում Վանգին կամ յուրաքանչյուրին, ով կկարողանար նրան բերել Բալտիմորում գտնվող իր «Odditorium» թանգարան։ Ինչևէ, Վանգի մասին այլևս երբեք չի հիշատակվել, ու նրան չեն կարողացել գտնել։ Այս մարդու մասին փաստող միակ վկայությունը նրա օրիգինալ լուսանկարն է, որի հիման վրա Ռիփլին մոմե արձան կառուցեց իր ցուցահանդեսի համար։

 7  Ժոզեֆինա Կլոֆուլիա. Ջենովայի մորուքավոր կինը (1827-1875)

Josephine Clofullia

Մորուքավոր կինը երկար տարիներ «հրեշների շոուի» ցուցադրության ամենահաջողակ «նմուշներից» մեկն էր։ Ժոզեֆինա Կլոֆուլիան ծնվել է շվեյցարական փոքրիկ գյուղում 1831թ-ին։ Արդեն երկու տարեկան հասակում նրա մոտ աճող մորուք նկատվեց։ Տեղի բժիշկները խորհուրդ տվեցին Ժոզեֆինայի ծնողներին նրան Ջենովա տանել բուժման համար, ինչևէ, նրանք կանխատեսում էին, որ աղջկա խանգարումն ամբողջությամբ բուժել հնարավոր չէր լինի, և որ այն սափրելու դեպքում մազերն ավելի հաստ կաճեին։
Ժոզեֆինային գիշերօթիկ դպրոց ուղարկեցին, սակայն ինքնավստահ յուրահատուկ երիտասարդ աղջիկը շուտով սովորեց մարդկանց դեպի իրեն գրավել՝ իր վեց մատնաչափ երկարություն ունեցող փարթամ մորուքով։ Իր հոր հետ միասին, ով որպես նրա գործակալ Ժոզեֆինային շրջագայության էր տանում Եվրոպայի տարածքով, նա արդեն 14 տարեկան հասակում իսկական աստղ էր դարձել։ Նա հայտնի դարձավ հատկապես, երբ իր մորուքը ձևավորեց Նապոլեոն Երրորդի նման, և Ֆրանսիայի առաջնորդից ադամանդներ նվեր ստացավ։ 
Նա սիրահարվել էր երիտասարդ տաղանդավոր ֆրանսիացի նկարչի, ամուսնացել նրա հետ և իր նման մազոտ առողջ տղա երեխա ունեցել 1851թ.-ին։ 
Ընտանիքը տեղափոխվեց Նյու Յորք, այնպես, որ Ժոզեֆինան կարողանա աշխատել ամերիկյան «P.T. Barnums» թանգարանում։

 6  Մարտին Լաուրելյո. բու-մարդը (1886թ.-անհայտ է)

Ի տարբերություն մյուս «հրեշների»՝ Մարտին Լաուրելյոյին նայելով՝ առաջին հայացքից ոչ մի անսովոր բան չես նկատի, սակայն այս մարդը կարողանում էր իր գլուխը 180 աստիճանով պտտել։ Մարտինը Լաուրելյոն ծնվել է Գերմանիայում 1886թ.-ին։ Մարտինը ելույթներ էր ունենում Եվրոպայում մինչև 1921թ.-ին Ամերիկա տեղափոխվելը։ Շուտով նա մեծ համբավ ձեռք բերեց ու սկսեց աշխատել այնպիսի նշանակալի ցուցադրությունների համար, ինչպիսիք էին «Bailey» կրկեսը, «Hubert» թանգարանը, «Barnum & Bailey» և Ռիփլիի «Հավատաս, թե՝ ոչ» սրահները։ Նրա մասին պաստառներում նշվում էր, որ նա կարողանում է «հետ նայելով առաջ քայլել»։ Պետք է նշել, որ Մարտինը նաև կենդանիներ էր վարժեցնում՝ շներին ու կատուներին ակրոբատիկ հնարքներ սովորեցնելով։ Նրա վերջին ներկայացումը 1945թ.-ին էր, որից հետո նրա մասին այլևս ոչ մի տեղեկություն չի լսվել։

 5  Մերի Էնն Բևան. ամենատգեղ կինը (1874-1933)

«Հրեշների շոուի» ցուցադրությունների բիզնեսի մեջ ոչ մի մականուն հաճելի չէր հնչում, սակայն դրանցից և ոչ մեկն այնքան վիրավորական չէր, որքան Մերի Էնն Բևանինը, ով հայտնի էր որպես «Ամենատգեղ կին»։ Մերի Էննը ամուսնացած կին էր, ով բավականին նորմալ կյանք էր վարում, մինչև նրա մոտ սկսվեց դիմային աճի աննորմալ խանգարում նկատվել, որի պատճառով նա սուր գլխացավեր ձեռք բերեց ու սկսեց կորցնել տեսողությունը, երբ 30 տարեկան էր։ Մերի Էննը տառապում էր ակրոմեգալիայից, որի ժամանակ նկատվում է աճի հորմոնի ավելցուկային արտադրություն, ինչի արդյունքում նրա դեմքը սկսել է մեծանալ ու դեֆորմացվել։  1914թ․-ին նա ֆինանսական ծանր վիճակում էր և դժվարանում էր խնամել իր չորս երեխաներին։ Նա մասնակցեց «Ամենատգեղ կինը» մրցույթին և այն հաղթելով՝ որպես մրցանակ գումար ստացավ, դրանից հետո նա սկսեց «հրեշների շոուներին մասնակցել»։ 1920թ․-ից նա սկսեց աշխատել «Coney Island Dreamland», «Ringling Brothers» կրկեսի համար մինչև 1933թ․-ին իր մահը։

 4  Մադմուազել Գաբրիել. կես կինը (1884թ. – անհայտ է)

Mademoiselle Gabriell

«Հրեշների շոուի» ընթացքում առանց վերջույթների մարդկանց տեսնելը սովորական էր։ Սակայն Մադմուազել Գաբրիելն ինչ-որ յուրահատկություն ուներ։ Նա բավականին անկախ էր, չնայած ծնվել էր առանց ոտքերի։ Գաբրիելը ծնվել էր 1884թ.-ին Շվեյցարիայում։ Մինչև 16 տարեկանը նա ելույթներ էր ունենում Փարիզի «Universal Exposition» շոուին։ Գաբրիելին «Կես կին» էին անվանում, որովհետև նրա մարմինը գոտկատեղից ներքև բացակայում էր։ Նա այնքան հայտնի էր, որ շուտով տեղափոխվեց ԱՄՆ և սկսեց աշխատել այնպիսի հայտնի շոուներում, ինչպիսիք էին «Ringling Bros» և «Barnum & Bailey» կրկեսների շոուները։ Նրբագեղ շարժումներով, գեղեցիկ Գաբրիելը չէր տեղավորվում «Հրեշների շոուի» մասնակիցների մասին ունեցած մարդկանց պակերացումների մեջ։ Նրա էլեգանտ կերպարն օգնեց իրեն մեծ հաջողություններ ունենալ ու բավականին շատ գումար վաստակել։ Նա բավականին նորմալ կյանք էր վարում և հասցրել էր երեք անգամ ամուսնանալ։ Նա շարունակում էր հանդիսատեսին գրավել դեռ մինչև 40 տարեկանը, որից հետո նրա կյանքի մասին շատ բան հայտնի չէ, ու ենթադրվում է, որ նա վերադարձել է Շվեյցարիա։

 3  Միրթլ Կորբին. չորքոտանի աղջիկը (1868-1928թթ)

Myrtle Corbin

Միրթլ Քորբինը ծնվել է Թենեսիում 1868թ․-ին երկու հավելյալ ոտքերով։ Մնացած առումներով առողջ այս աղջիկը տառապում էր դիպիգուս խանգարմամբ՝ բնածին արատ, որի հետևանքով մոր արգանդում նա կլանել էր իր երկվորյակի ոտքերը։ Գոտկատեղից ներքև նա երկու մարմին ուներ։ Երկու փոքրիկ ոտքերն աճել էին նրա մյուս երկու ոտքերի արանքում։ Նա սկսեց ներկայացումներ ունենալ 13 տարեկանից։ Նա այնքան հայտնի էր, որ շաբաթական 450 դոլար էր վաստակում։ Քորբինը նաև գիտնականների ուշադրության կենտրոնում էր, ովքեր նրա խանգարման մասին հետազոտական հոդվածներ էին գրում։ Նա ամուսնացավ բժշկի հետ, երբ 19 տարեկան էր ու հինգ առողջ երեխաներ ունեցավ։

 2  Խուան Բապտիստա դոս Սանտոս. երկու սեռական օրգաններով տղամարդը (1843թ.-անհայտ է)

Juan Baptista dos Santos

Խուան Բապտիստա դոս Սանտոսը                        Բլանշ Դումաս

Ի տարբերություն այս ցանկում ներկայացված մյուս անձանց՝ Խուան Բապտիստա դոս Սանտոսը մերժում էր կրկեսներում ու «հրեշների շոուներում» ելույթ ունենալ։ Երկու սեռական օրգաններով ու երրորդ ոտքով 1843թ․-ին Պորտուգալիայում ծնված այս տղամարդը համաձայնվում էր ցույց տալ իր խանգարումները միայն բժիշկներին։ Նրա սեռական երկու օրգանները կողք կողքի էին, իսկ երրորդ ոտքը, որն իրականում միաձուլված 2 ոտքեր էր իրենից ներկայացնում, կախված էր երկու ոտքերի արանքում, 8 մատներ ուներ ու երկու կրունկ։ Չնայած նա չէր կարողանում շարժել երրորդ ոտքը, բժիշկներն անհանգստանում էին, որ այն անդամահատելը կարող էր վտանգավոր լինել Խուանի համար։ Ինչևէ, Խուանը կարողանում էր հանգիստ քայլել, վազել ու նույնիսկ ձի հեծնել։ Ասում են, որ նա սիրային կապի մեջ էր Բլանշ Դումասի հետ, ով նույնպես երեք ոտք ու երկու սեռական օրգաններ ուներ։ 

 1  Ջոզեֆ Մերիկ. փիղ-մարդը (1862-1890թթ.)

Elephant Man

Ջոզեֆ Մերիկը ծնվել է Անգլիայում 1862թ․-ին։ Կյանքի հենց առաջին տարիներին նա սկսեց տառապել մարմնի աննորմալ աճից։ Ժամանակակից բժշկությունը նրա խանգարումը նեյրոֆիբրոմատոզ է անվանում և Պրոտեուսի սինդրոմ։ Ջոզեֆի մաշկը հաստ էր և կենդանու մորթու նման կոշտ, այդ պատճառով նրան «փիղ-մարդ» էին անվանում։ Նա ոսկրային սարսափելի դեֆրոմացիաներ ուներ, և նրա ամբողջ մարմինը պատված էր հսկայական ուռուցքներով։ 10 տարեկանում նա վայր ընկավ, ու նրա մոտ մշտական կաղություն առաջացավ, նույն տարում նրա մայրը երկրորդ անգամ ամուսնացավ, և նրա խորթ հայրը ծեծի էր ենթարկում նրան։ Ջոզեֆն իր ֆիզիկական խանգարման պատճառով դժվարանում էր աշխատանք գտնել և նույնիսկ 1880թ․-ին դեմքի վրայից ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո դժվարանում էր խոսել։ Ի վերջո, 1884թ․-ին նա միացավ «հրեշների շոուին» ու տեղափոխվեց Լոնդոն, որտեղ մարդիկ վճարում էին՝ նրան տեսնելու համար։ Ժամանակի ընթացքում նրա գլուխն ավելի ու ավելի էր աճում, և նա ի վերջո մահացավ 1890թ.-ին 27 տարեկան հասակում՝ անկողնում վզի կոտրվածքի պատճառով։ Ջոզեֆը սովորաբար քնում էր գլուխը ծնկներին հենած։ Հնարավոր է, որ նրա մահը հասել է այն պատճառով, որ նա փորձել է սովորական դիրքով պառկել, «ինչպես սովորական մարդիկ»։

A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Competition