Նեթանյահուն «պատմական սխալ» է որակել Վիեննայի համաձայնագիրը
International newsԻսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն ոչ միայն դժգոհ է Վիեննայում Իրանի եւ Վեցյակի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքներից, այլեւ այն որակել է «պատմական սխալ»: Ինչպես հաղորդում է «Եվրանյուզ»-ը, Նեթանյահուն շեշտել է, որ համաձայնագիրը ոչ թե քայլ առաջ է, այլ քայլ հետ:
«Այսօր աշխարհն ավելի վտանգավոր է, քան երեկ: Այս համաձայնագիրը թույլ է տալիս Իրանին չփոխվել: Առաջիկա տասնամյակների ընթացքում այդ հարյուր միլիոնավոր դոլարները կխրախուսեն Իրանում ահաբեկչական ռեժիմի պահպանմանը: Այդ ֆինանսական միջոցների շնորհիվ Իրանն ամբողջ աշխարհում ահաբեկչական գործողություններ կիրականացնի եւ ջանք կգործադրի Իսրայելին ոչնչացնելու համար»,- հայտարարել է Նեթանյահուն:
Նա շեշտել է, որ Իսրայելն իրեն պարտավորված չի զգում այդ գործարքով, քանի որ Իրանը Իսրայելի հանդեպ շարունակում է ապակառուցողական վերաբերմունք ցուցաբերել: Վարչապետն ընդգծել է, որ Իրանի գործարքը կրկնում է Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի շուրջ համաձայնագրի սխալները: