43-ամյա Ռիվալդոն առաջին գոլն է խփել կարիերան վերսկսելուց հետո
SportԲրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն առաջին գոլն է խփել կարիերան վերսկսելուց հետո:
Բրազիլիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Մոջի Միրինի» 43-այա ֆուտբոլիստը գրավել է «Մակաեի» դարպասը, իսկ նրա թիմը հաղթել է 3:1 հաշվով: Այդ խաղում «Մոջի Միրինի» մյուս 2 գալերը խփել է Ռիվալդոյի որդին՝ Ռիվալդինյոն:
Հիշեցնենք, որ Ռիվալդոն նաեւ «Մոջի Միրինի» նախագահն է: